Ուժեղացված ծառայություն. գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում


Ուժեղացված ծառայություն. գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում
Ապրիլ 20 09:54 2026

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝  ապրիլի 20-21-ը սպասվում են ինտենսիվ տեղումներ և ամպրոպ: ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում: 

Վեդի և Մարմարիկ գետերի ավազաններում հեղեղումների ռիսկով պայմանավորված՝ ՆԳ նախարարի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է  ուժեղացված ծառայության։

«Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- նշում են փրկարար ծառայությունից։