Նորից հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում


Նորից հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում
Ապրիլ 18 17:37 2026

Այսօր ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Պարզվել է, որ խոշոր հրդեհը բռնկվել է աղբավայրի հարևանությամբ կուտակված՝ խոտանված անվադողերով լցված տարածքում։  

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր։

 

Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը և մարել այն։

 

Այս պահին իրականացվում են աշխատանքներ՝ կրակի օջախները հայտնաբերելու և մարելու համար։