ՀԱԿ արտահերթ համագումարում կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ սպասվող ընտրություններին գնում են վճռական ճակատամարտի։
«Գնում ենք կռվի, չէ՞, վճռական ճակատամարտի», - ասաց նա։
Զուրաբյանն ասաց, որ ոգևոված է նախընտրական ցուցակով։
«Մարտունակ, լավ, մրցունակ ցուցակ է ստացվել։ ՀԱԿ թիմը երիտասարդական ավյունի և քաղաքական, պրոֆեսինալ փորձառության միաձուլում է։ Ունենք և ջահել, և ահել, ունենք 1988 թվականին բովով անցած վետերանների համաստեղություններ, ունենք երիտասարդական սերունդ, որը նույն պայքարի ոգով է անցել», - նշեց նա։










