Երբ իշխանությունը գլուխ է գովում, որ մարդիկ լավ են ապրում, ուզում եմ ցույց տալ խանութների «նիսյայի» ցուցակները. Մեսրոպ Մանուկյանն ու Աննա Գրիգորյանը Շիրակի մարզում են (Տեսանյութ)


Երբ իշխանությունը գլուխ է գովում, որ մարդիկ լավ են ապրում, ուզում եմ ցույց տալ խանութների «նիսյայի» ցուցակները. Մեսրոպ Մանուկյանն ու Աննա Գրիգորյանը Շիրակի մարզում են (Տեսանյութ)
Ապրիլ 17 23:57 2026

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն  ու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը  «Հայաստան 20.26. Ամեն ինչ մեր մասին» նախագծի շրջանակում այցել են  Շիրակի մարզ։ 

Նրանք խոսել են հյուսիս-հարավ ճանապարհի՝ այդպես էլ ավարտին չհասած շինարարության մասին, հիշեցրել՝ ինչ խոստումներ էր  տալիս Նիկոլ Փաշինյանը Մարալիկի բամբակամանվածքային գործարանին նոր կյանք հաղորդելու, շատ աշխատատեղեր ստեղծելու մասին, այնինչ իրականությունը լրիվ այլ է։

Մեսրոպ Մանուկյանն ու Աննա Գրիգորյանը կարևորել են Գյումրիում նոր աշխատատեղերի ստեղծումը, նշել՝ 8 տարվա ընթացքում իշխանությունը ոչ միայն այս մարզում ոչինչ չի արել, այլև չունի որևէ առարկայական նախագիծ, որը կարող է իրագործել։ Իսկ բնակչության սոցիալական վիճակն էլ մնում է անմխիթար։ Վկայությունը բնակավայրերի խանութների «նիսյայի» ցուցակներն ու տետրերն են։