Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է: Նրան ազատությունից զրկելը նպատակ ունի չթույլատրել զբաղվել քաղաքականությամբ»,-գրում է «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը՝ շարունակելով.
«Ակնհայտ է, որ ստեղծված են անհավասար ու անարդար պայմաններ, երբ երկրում ընթանում է նախընտրական շրջան, իսկ Սամվել Կարապետյանն ընդդիմադիր կուսակցության նախագահ է, և այն մասնակցում է ընթացիկ քաղաքական գործընթացի:










