Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ


Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ
Ապրիլ 11 10:21 2026

 

Նիկոլ Փաշինյանի «ուրախ ավտոբուսի» հետ դեպի Սպիտակ մեկնող ՆԳՆ ոստիկանական գվարդիայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել: Վթարի հետևանքով մահացել է 1 մարդ, կան բազմաթիվ տուժածներ: 

 

ՆԳՆ-ից մեզ հայտնեցին.

 

«Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Քուչակ-Ապարան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ

 

Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։

 

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ։»