«Ցիլոյով մարդ, Սամվել Կարապետյանը մի երկու բան ունի քեզ ասելու». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)


«Ցիլոյով մարդ, Սամվել Կարապետյանը մի երկու բան ունի քեզ ասելու». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)
Ապրիլ 7 22:22 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տալիս շատ չվախենալ։ Խորհուրդը Կարապետյանը հնչեցրել է ի պատասխան Փաշինյանի հայտարարության։

«Ցիլոյով մարդ, մի՛ վախեցիր Սամվել Կարապետյանից, նա քեզ վատ բան չի անելու։ Երբ դուրս գա, մի երկու բան ունի քեզ ասելու»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասել է Նարեկ Կարապետյանը։

Ավելի վաղ Փաշինյանը նեղսրտել էր, որ Սամվել Կարապետյանն իրենց «փոքրիկ խմբակ» է անվանում։

«Մենք ձեր փողերի ապօրինի շրջանառության համակարգը հեսա փակենք, դուք 4 հոգով եք մնալու՝ Սամվելը, Նարեկը, Կարենները»,- ասել էր Փաշինյանը։ Նրա այս հայտարարությանն էլ  արձագանքել է Նարեկ Կարապետյանը։