Միջազգային ռուս-հայկական «Լազարևյան ակումբը» խորին ցավակցություն է հայտնել Արցախյան շարժման ակունքներում կանգնած մտավորական, գրող, հասարակական գործիչ, «Լազարևյան ակումբի» խորհրդի անդամ Զորի Բալայանի մահվան կապակցությամբ.
«Մենք ծանր կորուստ ենք կրել։ Մեզնից հեռացավ մեր ավագ ընկերը, Հայաստանի և Արցախի լավագույն զավակներից մեկը, Ղարաբաղյան շարժման ձայնը, Ռուսաստանի անկեղծ բարեկամը, ճանապարհորդն ու գրողը, ով կանգնած էր նաև Միջազգային ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» ստեղծման ակունքներում։
Զորի Բալայանը կմնա մեր սրտերում և հիշողության մեջ որպես վառ, խիզախ և համոզմունքներով մարդ, ով ամբողջ հոգով ցավում էր հայրենիքի ճակատագրի համար։ Իր ողջ կյանքի ընթացքում նա պայքարել է հայ ժողովրդի պատվի և ազատության համար, պաշտպանել է նրա իրավունքները։
Նա սիրում էր Հայաստանը և սիրում էր Ռուսաստանը։
Ծանր է գիտակցելը, որ Զորի Բալայանի կյանքի վերջին շրջանը մթագնվեց հայ բնակչության արտագաղթով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի Հանրապետության անկմամբ։ Զորի Բալայանի համար դավաճանությունից ավելի ծանր բան չէր կարող լինել, և նա դա տեսավ, սակայն արդեն չկարողացավ կանխել։ Ինչպես և մենք՝ մինչ այժմ։
Սակայն Զորի Բալայանի պատգամը՝ «Երբեք չհանձնվել», կշարունակի հնչել հայ ժողովրդի և Հայաստանի բարեկամների սրտերում։
Հիշատակդ վառ, թանկագին Զորի Հայկի»։











