«Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացչության իրականացրած հարցման համաձայն՝ քաղաքացիների շրջանում ամենաբարձր վստահությունը վայելում է Գագիկ Ծառուկյանը։
Հարցման տվյալներով՝ Գագիկ Ծառուկյանին վստահում է հարցվածների մոտ 27%-ը, իսկ երկրորդ տեղում է Նիկոլ Փաշինյանը՝ 25,2% ցուցանիշով։ Երրորդ հորիզոնականում Սամվել Կարապետյանն է՝ 18,1%։
Հաջորդ տեղերում են Ռոբերտ Քոչարյանը՝ 7,1%, Սերժ Սարգսյանը՝ 4,3% և Արման Թաթոյանը՝ 4,2%։
Ավելի ցածր վստահության ցուցանիշներ ունեն Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 2,1% և Վահագն Խաչատրյանը՝ 1,0%։ «Այլ» տարբերակն ընտրել է հարցվածների 2,2%-ը։
Միևնույն ժամանակ, հարցվածների 4,9%-ը նշել է, որ չի վստահում ներկայացված գործիչներից ոչ մեկին, իսկ 4,2%-ը դժվարացել է պատասխանել։










