Ի՞նչ է սպասվում ընտրություններից հետո առողջության ապահովագրական համակարգին


Ի՞նչ է սպասվում ընտրություններից հետո առողջության ապահովագրական համակարգին
Ապրիլ 7 14:14 2026

«Տիկին փոխնախարար, ասում եք՝ պետք է ստանան բարձր աշխատավարձ, այսինքն ապառնի եղանակով եք խոսում։ Փաստացի մարդիկ 4 ամիս աշխատավարձ չեն ստացել, ու դա համատարած  երևույթ է, ոչ թե այդ մեկ պոլիկլինիկայի խնդիրը, որտեղ ընտրանքային կարգով էինք մտել»,- ԱԺ արտահերթ նիստում «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով նախագիծը ներկայացնող առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին։

Թովմասյանը նաև հարց ուղղեց. «Ձեր  բոլոր բյուջետային հատկացումերը, ձեր բոլոր  պատկերացումները վերաբերում են այս տարվա առաջին կեսին,  ի՞նչ է սպասվում տարվա երկրորդ կեսին՝ հունիսից  հետո ապահովագրական  համակարգն արդյո՞ք շարունակելու է  այս տեմպով, պայմաններով աշխատել»։

Նանուշյանն ասաց. «Օրենքն ընդունված է, փուլային ներդրվելու է, չեմ հասկանում՝ ինչու է ձեր մոտ առաջանում որևէ ռիսկ»։