Արդեն կանխատեսելի է, որ երեկ երեկոյան տեղադրված Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծը ամենայն հավանականությամբ ժամեր անց կընդունվի, Ազգային ժողովի շենքի դիմաց կազմակերպված հրատապ ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։
«Մենք այստեղ ենք իրազեկելու մեր հայրենակիցներին։ Հարգելի՛ ՀՀ քաղաքացիներ, դուք բոլորդ պարտավոր եք միջամտել ու թուլ չտալ, որ այս իշխանությունը ներազդի ձեր կամքի վրա։ Մենք արդեն ավտորիտարիզմի ձևաչափ ենք որդեգրել, որովհետև ժողովրդավար երկրներում կան իշխանության ճյուղեր, որոնք տարանջատված են», - ասաց Մելոյանը։
Նա նշեց. «Սա կոչ է. հունիսի 7-ին գնացեք տեղամասային կենտրոններ, կատարեք ձեր քվեն։ Եթե դուք հրաժարվում եք ներկա գտնվել և ձեր ընտրությունը կատարել, ձեր ձայնը տալիս եք այսօր գործող իշխանությանը»։










