Ցավ եմ ապրել Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունից, բանակում արժանավորներն են ծառայում․ Ավանեսյան


Ցավ եմ ապրել Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունից, բանակում արժանավորներն են ծառայում․ Ավանեսյան
Ապրիլ 7 00:07 2026

 

Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր թույլ տված անզգույշ արտահայտության համար, և նորից պետք է ընդգծեմ՝ Հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները, ովքեր նախընտրում են իրենց պարտքը հայրենիքի առաջ տալ նաև մինչ իրենց ուսումնառությունը, գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

«Բանակում ծառայելը պատիվ է և կյանքի մեծ դպրոց, որը այլ բանով չի փոխարինվի:

 

Բարի ծառայություն մեր բոլոր զինվորներին և հաջող ուսումնառություն մեր տղաներին. նրանք բոլորը մեր երկրի հպարտությունն են: Երկու զինվորի հպարտ մամա»,-գրել է նա։