«Ինչո՞ւ ենք մենք ասում, թե Հայաստանին պետք է մեկից ավելի երաշխավոր։ Փաշինյանն ասում է՝ մեզ երաշխավորներ պետք չեն, Ադրբեջանի հետ հարաբերություններն ինքներս կկարգավորենք։ Ադրբեջանի ուՀայաստանի միջև ռազմական տարբերությունն այժմ 8 անգամ է։ Ի՞նչն է մեր առհավատչյան, որ մենք կունենանք երկարատև խաղաղություն»,-այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա նշել է՝ ի՞նչ կպատահի, եթե Ադրբեջանը որոշի նոր պահանջներ դնել, ազգային փորքամասնություններ տեղափոխել Հայաստան։
«Ես զարմանում եմ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը խաղաղություն է ուզում, նկրտումներ չունի Հայաստանի նկատմամբ, ինչո՞ւ չի ցանկանում երաշխավորներ»,-նշել է նա։










