Վարչապետի հետ ունեցել ենք շատ ջերմ, ընկերական, մոտ հարաբերություններ մինչև 2018 թվականի մայիս, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ խոսելով իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին։
«Ես իրեն համարել եմ ինձ հարազատ եղբայր, իմ ավագ եղբայր, մենք այդպես ենք հարաբերվել։ Վարչապետ դառնալուց հետո այդ հարաբերությունները չեն կարող շարունակվել, որովհետև եթե դու չես կարող քո ընկերոջն ամեն պահի զանգել, կապը կորում է ու այդ ընկերությունը չի կարող շարունակվել։ Ես դա բնական եմ համարում։ Եթե առաջիկա 10, 20, 30 տարվա ընթացքում կլինի մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը չի լինի վարչապետ, մենք էլի կլինենք ընկերներ։ Այժմ մեր ընկերությունը փաստացի չի շարունակվում, այսինքն՝ ընկերությունը կա, բայց չի շարունակվում»,-ասաց Հայկ Սարգսյանը










