«Ազատություն» կուսակցության հանրապետական վարչության ընդլայնված նիստը որոշում կայացրեց 2026թ Ազգային Ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին։Այս մասին հայտնել է կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Հանրապետական վարչությունը նաև որոշում կայացրեց 2026թ ապրիլի 19-ին ժամը 14։00 հրավիրել կուսակցության համագումար՝ ընտրություններին ընդառաջ կուսակցության ռազմավարության, ներկուսակցական կազմակերպական հարցեր քննարկելու համար»,-հայտնել է նա։










