«Ամոթ չունեն». ՀՀ երրորդ նախագահը՝ ժողովրդին «պատերազմով» սպառնացող գործող իշխանության մասին (Տեսանյութ)


«Ամոթ չունեն». ՀՀ երրորդ նախագահը՝ ժողովրդին «պատերազմով» սպառնացող գործող իշխանության մասին (Տեսանյութ)
Ապրիլ 4 17:45 2026

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ վերընտրված նախագահ Սերժ Սարգյանն այսօր լրագրողների խնդրանքով մեկնաբանեց իշխանությունների պնդումը, թե գալիք ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում «պատերազմ կլինի»։

Սերժ Սարգսյանը նշեց՝ բոլոր սոցհարցումները վկայում են, որ երկրի բնակչության մեծամասնությունն այն կարծիքին է, որ հենց իշխանափոխության արդյունքում է, որ պատերազմի վտանգը պակասելու է, իսկ գործող իշխանության հակառակ պնդումները շանտաժ ու սուտ են։

«Այդ մարդկանց (գործող իշխանության-խմբ.) «ամենաուժեղ» կողմը ամոթ չունենալն է, իսկ եթե մարդ ամոթ չունի, նշանակում է՝ ներքին արգելակներ էլ չունի։ Իսկ եթե ներքին արգելակներ չունի, լեզուն ուղեղից առաջ է ընկնում»,- ասաց Սերժ Սարգսյանը։