Աշտարակ քաղաքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի բացմանը քաղաքացիները Սամվե՛լ, Սամվե՛լ բացականչելով լռեցրին ոստիկանական մեքենաների աղմուկը։ Կուսակցությունից նշում են՝ այստեղ ևս կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ջերմ ընդունելության է արժանացել։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզում։










