«Սա պարտավորեցնող է, հատկապես, որ տեղի ունեցավ Զատկի նախօրեին, երբ բարին հաղթում է չարին». Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահ (Տեսանյութ)


«Սա պարտավորեցնող է, հատկապես, որ տեղի ունեցավ Զատկի նախօրեին, երբ բարին հաղթում է չարին». Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահ (Տեսանյութ)
Ապրիլ 4 17:11 2026

Հաշվիչ հանձնաժողովն ամփոփեց ՀՀԿ նախագահի և Գործադիր մարմնի անդամների ընտրության արդյունքները։

ՀՀԿ համագումարի ժամանակ ներկայացվեցին տվյալները. 442 պատվիրակներից 438-ը կողմ են քվեարկել ՀՀԿ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը, դեմ է քեվարկել 3 պատվիրակ, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

Այսպիսով՝ ՀՀԿ նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը։

ՀՀ երորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո  շնորհակալություն հայտնեց միասնական սատարման համար.

«Սա պարտավորեցնող է, հատկապես, որ տեղի ունեցավ Զատկի նախօրեին, երբ բարին հաղթում է չարին»,- ասաց Սերժ Սարգսյանը։