Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները վճռորոշ նշանակություն են ունենալու Հայաստանի Հանրապետության համար: Իշխանափոխությունը մեր երկրի անվտանգության ապահովման ու կայուն զարգացման կարևոր երաշխիքն է:
Այս մասին հայտարարություն է տարածել «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը։
««Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը, մի կողմ դնելով կուսակցական, անձնական շահերը և նպատակ ունենալով նպաստել ընդդիմադիր ձայների կոնսոլիդացմանը, որպես առանձին քաղաքական միավոր չի առաջադրվելու ԱԺ ընտրություններին։
«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը դրական է գնահատում Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, բազմաթիվ ուժերի, մասնագիտական խմբերի և հանրության լայն շրջանակների կողմից ներկայացրած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը:
Մենք կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին, կուսակցության համակիրներին խորհրդարանական ընտրություններում քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին:
Ուժը միասնության մեջ է»,-նշված է հայտարարության մեջ։










