Այսօրվա իրականության մասին լռելը համարժեք է հանցակցության, ՀՀԿ 18-րդ համագումարի մժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Այո՛, մենք ներընդդիմադիր համերաշխության կողմնակիցներ ենք, այո՛, ընդդիմության շարքերում ունենք բազմաթիվ ընկերներ, սակայն, ըստ իս, չի կարելի հարգել հարաբերություններն ավելին, քան երկրի համար կարևոր ճշմարտությունները»,- ասաց նա։
Աշոտյանի խոսքով՝ ՀՀԿ-ն հավատում է հայ ժողովրդի ապագային, հավատում են, թեպետ այսօր շատերս այդ ապագան չենք տեսնում։
ՀՀԿ փոխնախագահը հայտարարեց՝ 2018-ին իրենք կորցրեցին իշխանությունը, իսկ ժողովուրդը՝ պետությունը։
«Մենք կուսակցություն ենք, որը սովորել է ու սովորում է, օրինակ՝ մենք սովորել ենք, որ իշխանությունը վերջակետ չէ, կյանքի ավարտ չէ, իշխանությունը պատասխանատվություն է»,- ընդգծեց Աշոտյանը։
Նա նշեց, որ 8 տարի է՝ փորձում են իրենց թաղել, բայց ամեն անգամ իրենք ապացուցում են, որ կան։
«ՀՀԿ-ն գաղափար է, այն գաղափարը, որ Հայաստանը կարող է լինել մրցունակ, որ Հայաստանը պետք է լինի ազատ ու Հայաստանը պարտավոր է լինել ազգային»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։
Նա շեշտեց՝ ՀՀԿ-ն կամուրջն է այն Հայաստանի միջև, որը ոչնչացվեց ու այն Հայաստանի, որը վերածնվելու է։










