ՀՀԿ-ին հեշտ չի տրվել ընտրություններին չմասնակցելու որոշումը, լրագրողներին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Երկու ամիս լուրջ քննարկումներ են եղել, եղել են տարբեր կարծիքներ, բայց եկել ենք այն եզրակացության, որ չենք մասնակցելու, սա կուսակցության որոշում է, մեր նպատակն է թույլ չտալ, որ Հայաստանը վերածվի Էրմենիստանի կամ վիլայեթացման»,- ասաց նա։
Շարմազանովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը Հայաստանը հետևողականորեն տանում է դեպի վիլայեթացման ու ադրբեջանացման։
ՀՀԿ ԳՄ անդամն ընդգծեց՝ ՔՊ-ի՝ իշխանության մնալու երաշխավորը Ալիևն է։
«Հայ ժողովուրդը պետք է ապացուցի, որ Հայաստանի երաշխավորը ՀՀ քաղաքացիներն են ու թույլ չեն տալու, որ Հայաստանը հետ կանգնի Անկախության հռչակագրի նպատակներից»,- ընդգծեց Շարմազանովը։
Նա ասաց, որ իրեն պաշտոն պետք չէ, իրեն պետք է Հայաստան։










