«Մենք մենք ենք, մեր անցյալով ու ներկայով, մեր սխալներով ու ձեռքբերումներով, դավանած արեժքներով, հավատքով։ Մենք աստվածասեր են, դուք ինչասե՞ր եք։ Մենք մեր ժողովրդինն ենք, իսկ ո՞ւմն եք դուք»,- ՀՀԿ համագումարի ժամանակ ունեցած ելույթում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ դիմելով ՔՊ-ականներին։
Նա շարունակեց. «Մենք հայ ենք մեր պրոբլեմներով, խնդիրներով, մեր արժեքային համակագով, իսկ ո՞վ եք դուք։
Դուք Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնողներ եք, դուք Արցախը Հայաստանի վզին թոկ համարող եք, դուք Անկախության հռչակագիրը կոնֆլիկի ու կախվածության հռչակագիր համարողներ եք, դուք ամոթալի էջ եք Հայաստանի պատմության մեջ, որը պետք է անհապաղ շրջել, որը մենք մեր առաջնահերթ խնդիրն ենք համարում»։










