«Կուսակցությանս հետ, բայց ազգիս համար». չենք մասնակցում այս ընտրություններին, որ էլ ավելի չպառակտենք ընդդիմադիր դաշտը. Սերժ Սարգսյան


«Կուսակցությանս հետ, բայց ազգիս համար». չենք մասնակցում այս ընտրություններին, որ էլ ավելի չպառակտենք ընդդիմադիր դաշտը. Սերժ Սարգսյան
Ապրիլ 4 13:15 2026

Մեզ պետք է իշխանափոխություն, մեզ չի հետաքրքրում մի քանի մանդատ ունենալու հեռանկարը, ՀՀԿ 18-րդ համագումարին այս մասին հայտարարեց ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահը նշեց՝ չնայած չեն մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, բայց ՀՀԿ-ն քաղաքական զարգացումների կիզակետում շարունակելու է մնալ պայքարի առաջամարտիկներից մեկը։

«Մենք չենք մասնակցում այս ընտրություններին, որպեսզի էլ ավելի չպառակտենք ընդդիմադիր դաշտը, որ հնարավորություն տանք  սեփական խոստումները կյանքի կոչելու բոլոր այն ուժերին, որոնց թվում է, թե իրենց նշած նախկինները խանգարում են իշխանափոխություն անել»,- նշեց նա։

Սարգսյանի խոսքով՝ ՀՀԿ ընտրողների ձայները չեն կորչելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին՝ նպաստելով այս իշխանության վերարտադրման կասեցմանը։

«Այս որոշումը մեզ հեշտ չի տրվել, բայց կասկած չունեմ, որ դրա համար մենք երբեք ու երբեք չենք ամաչելու, ճիշտ հակառակը, դառնալու ենք ՀՀ ժամանակակից  քաղաքական պատմության մեջ «Կուսակցությանս հետ, բայց ազգիս համար» գաղափարախոսությամբ գործելու լավագույն օրինակ»,- ընդգծեց ՀՀ 3-րդ նախագահը։