Սահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա Յոլյան (Տեսանյութ)


Սահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա Յոլյան (Տեսանյութ)
Ապրիլ 4 10:22 2026

Սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման, գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Իրինա Յոլյանը։

 

«Շուռնուխում էինք։ Սահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման։ Ուժեղ տնտեսությունը, կայուն և երկարատև խաղաղությունը մեր անառիկ սահմանների գլխավոր գրավականն են։

 

Մեր սահմանապահ հայրենակիցների հետ քննարկեցինք Սամվել Կարապետյանի կողմից առաջարկվող տնտեսական և անվտանգային համակարգային լուծումները, որոնք կենսական նշանակություն ունեն բնակավայրերի համար։

 

Շարունակում ենք մեր աշխատանքը հանուն Ուժեղ Հայաստանի», - նշել է նա։

Տեսանյութն`այստեղ