Երևանի միայն մեկ վարչական շրջանում է փոշու պարունակությունը գերազանցել թույլատրելի կոնցենտրացիան


Երևանի միայն մեկ վարչական շրջանում է փոշու պարունակությունը գերազանցել թույլատրելի կոնցենտրացիան
Ապրիլ 4 10:14 2026

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 24-30-ը։

 

 

 

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

 

 

 

-Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,

 

-Նոր Նորքում՝ չի գերազանցել,

 

-Արաբկիրում՝ չի գերազանցել,

 

-Շենգավիթում` չի գերազանցել։

 

 

 

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

 

 

 

-Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

 

-Կենտրոնում՝ մարտի 28-29-ը,

 

-Արաբկիրում` չի գերազանցել,

 

-Շենգավիթում՝ չի գերազանցել։

 

 

 

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան