Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել․ Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է․ Փաշինյանը ներկայացրել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը


Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել․ Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է․ Փաշինյանը ներկայացրել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
Ապրիլ 3 21:48 2026

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այսպիսով, Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է, այս մասին ասված է ԱԺ 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի նախագծի նախաբանի Նիկոլ Փաշինյանի խոսքում։«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ Քաղաքացի, 

Ձեզ դիմում եմ ես՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանս.

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ձեր աջակցությամբ կատարել է Ձեր առաջ ստանձնած մեծագույն առաքելությունը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այսպիսով, Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է։  

Հունիսի 7–ին կայանալիք ընտրություններում Ձեզ հետ միասին մենք մի խնդիր ունենք լուծելու․ պետք է տեր կանգնենք Խաղաղությանը, որը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է և մեր ամենօրյա խնամքի կարիքն ունի։ 

Հունիսի 7–ին գնացե՛ք ընտրական տեղամաս և տե՛ր կանգնեք Խաղաղությանը՝ քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Ձեր՝ Նիկոլ»,-ասված է ՔՊ-ի նախընտրական ծրագրի նախաբանի Փաշինյանի խոսքում։