Հայաստանում կսահամանփակվի՞ մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր


Հայաստանում կսահամանփակվի՞ մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր
Ապրիլ 3 18:01 2026

«Հարցը դեռևս քննարկման փուլում է։ Սա միջգերատեսչական որոշում է լինելու՝ ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների համագործակցությամբ»,- ասուլիսում ասել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը՝ պատասխանելով մինչև 15 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի սահմանափակման հնարավորության վերաբերյալ հարցին։ 

Նա նշել է, որ ներկայում իրականացվում են հետազոտություններ՝ հասկանալու հիմնական ռիսկերը, մոտեցումները և կիրառման հնարավորությունները։

«Ընդհանուր մոտեցումն այն է, որ որոշակի կարգավորումներ անհրաժեշտ են, սակայն դրանց ձևաչափը դեռ քննարկվում է»,- ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ասել է Թամարա Սարգսյանը։