«Գյուղում դպրոցը չի կարող լինել ավելի պակաս որակի կրթություն տվող, քան քաղաքի դպրոցը։ Չպետք է լինի նման տարբերություն», - հայտարարեց Արման Թաթոյանը՝ Ներքին Գետաշենում «Միասնության թևեր» կուսակցության նախաձեռնած միջոցառման ժամանակ։
«Չի կարող լինել ընտրություն գյուղի, տան և կրթության միջև, որ մարդը ստիպված լինի լավ կրթություն ստանա, անպայման գնա քաղաք։ Գյուղի դպրոցը այնքան զարգացած և ուժեղ պետք է լինի, որ տա այդ հնարավորությունը այստեղ։ Մեր երեխաները պետք է ունենան կրթություն ստանալու արդար պայմաններ», - ասաց նա։
Թաթոյանի պնդմամբ՝ պետական բուհերում կրթությունը ՀՀ քաղաքացիների համար պետք է լինի անվճար։










