Որոշում է կայացվել 18-ամյա Դավիթին հոսպիտալացնել


Որոշում է կայացվել 18-ամյա Դավիթին հոսպիտալացնել
Ապրիլ 3 16:17 2026

Որոշում է կայացվել կալանավորված 18-ամյա Դավիթին հոսպիտալացնել, այս մասին հայտարարել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

«Այս պահին, ելնելով Դավիթի առողջական վիճակից, որոշում է կայացվել վերջինիս հոսպիտալացնել: Իրականացվում են հետազոտություններ, լրացուցիչ տեղեկություններ՝ ավելի ուշ»,- նշել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ Դավիթին տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ, սակայն վիճակը վատացել էր, այս պահին նա «Նաիրի» ԲԿ-ում է։