Բա ոչխարի միսն ի՞նչ եք արել. Փաշինյանը Մեծամորի միջնակարգ դպրոցում էր


Բա ոչխարի միսն ի՞նչ եք արել. Փաշինյանը Մեծամորի միջնակարգ դպրոցում էր
Ապրիլ 3 13:35 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոցը, որը վերանորոգվել է։ Դպրոց այցի վերաբերյալ Փաշինյանը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութում նա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ շրջում է դպրոցում, հետևում դասերին և զրուցում աշակերտների հետ՝ հետաքրքրվելով նոր պայմաններից։

Կենսաբանության դասի ընթացքում աշակերտներից մեկը պատմեց, որ մի շարք փորձեր են արել, ոչխարի օրգանիզմ են հերձել՝ թոքեր, լյարդ, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը հարցրեց. «Բա միսն ի՞նչ եք արել հետո»։

«Միսը կենդանիներին ենք տվել, պարո՛ն Փաշինյան»,-արձագանքեց ուսուցչուհին։

«Ոչխարի մի՞սը»,-զարմացավ Փաշինյանը։

«Չէ, թոքերը, էդ հերձածը»,-պատասխանեց ուսուցչուհին։

«Հա՜»,-արձագանքեց Փաշինյանը։