Էրիկը նոր երգ ու տեսահոլովակ է թողարկել, որը, դատելով երաժշտասերների մեկնաբանություններից, հավակնում է դառնալ երգչի հերթական սիրված հիթերից մեկը:
Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Արթուր Մանուկյանը:
Տեսահոլովակի հերոսուհուն մարմնավորում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի սիրելին՝ մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը: Մոդելը վաղուց չէր նկարահանվում գովազդներում և սերիալներում. կարելի է ասել՝ սա նրա դեբյուտային աշխատանքն է երկար դադարից հետո:










