«Փաշինյա՞ն, էս ինչ ես խոսում էս օրով։ Որոշել ես էլի Ալիևին հաճոյանա՞լ՝ փնովում ես բանակը, զինվորին»,- ֆեյսբուքյան եթերում ասաց «Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը՝ շարունակելով խոսքը.
«Տո դու ի՞նչ իրավունք ունես խոսես բանակից կամ զինվորից։ Թե բա՝ զինվորն ամեն ինչ ունեցել է։ Մենք լավ գիտենք, թե զինվորն ինչ է ունեցել և առավել ևս՝ ինչ չի ունեցել։
Դու սկի համարձակություն չունես հերոս տղերքի աչքերի մեջ նայես՝ Փաշինյա՛ն։
Ժողովուրդ ջան, զինվորն արժանապատիվ ծառայելու է, ու ապահով տուն է վերադառնալու ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի օրոք»։










