Փաստաբան Արսեն Բաբայանը շեշտում է՝ քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է, բայց նոր սահմանված միջոցը ևս հիմնավորված չէ.
«Վազգեն Սաղաթելյանի բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով։ Մենք պնդում ենք, որ այս խափանման միջոցը նույնպես հիմնավորված չէ, քանի որ դատարանի գնահատած ռիսկերի առկայության դեպքում վարչական հսկողությունն ամբողջությամբ բավարար միջոց էր։
Դատարանը տնային կալանքի պայմաններում սահմանափակել է բացառապես բանավոր և գրավոր հրապարակային խոսքը»։










