Իշխանությունները չպետք է միջամտեն Եկեղեցու ներքին ինքնավարությանը․ Մայր Աթոռը նամակ էր հղել (Տեսանյութ)


Իշխանությունները չպետք է միջամտեն Եկեղեցու ներքին ինքնավարությանը․ Մայր Աթոռը նամակ էր հղել (Տեսանյութ)
Ապրիլ 2 13:27 2026

Խորհրդարանում տեղի են ունենում  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակը» խորհրդարանական լսումները:

Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ լսումներին հրավիրված են եղել նաև Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները: Հոգևորականները չեն եկել, բայց նամակ են ուղարկել, որն էլ ընթերցեց Հայկ Մամիջանյանը:

«Ցավում ենք, որ Ավագ հինգշաբթի օրվա կապակցությամբ եկեղեցական միջոցառումներով պայմանավորված հնարավոր չի լինի եկեղեցականի մասնակցությունը այս լսումներին, որը ողջունում ենք:

Իշխանությունները չպետք է միջամտեն Եկեղեցու ներքին ինքնավարությանը: Փոխարենն այսօր մասնակցենք եկեղեցական միջոցառումներին, ստիպված ենք այս լսումները կազմակերպել»,- ասաց Մամիջանյանը:

Նշենք, որ  «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնել է «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» հայտարարության նախագիծը, որը քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանն ասել էր՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ խմբակցության նախաձեռնությամբ հարցի վերաբերյալ լինելու են խորհրդարանական լսումներ և հնարավոր է, որ լսումների արդյունքում իրենք ստիպված լինեն լրամշակել ԱԺ հայտարարության տեքստը: