«Պետք չի ամաչել, նեղվել, պետք է ասել՝ խնդրում եմ, եկեք մեզ աջակցեք». Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից աջակցության կարիք է տեսնում


«Պետք չի ամաչել, նեղվել, պետք է ասել՝ խնդրում եմ, եկեք մեզ աջակցեք». Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից աջակցության կարիք է տեսնում
Ապրիլ 2 12:25 2026

Նիկոլ Փաշինյանը եկել է այն համոզման, որ Մոսկվայի Մեծ թատրոնը բալետի զարգացման ոլորտում մեզ պետք է աջակցի։

«Իմ տպավորությունն է, ոչ մասնագիտական՝ Մոսկվայի Մեծ թատրոնը բալետի զարգացման ոլորտում մեզ պետք է աջակցի։ Այո՛, լավ է, մենք տեսնում ենք, որ մեր բալետը զարգանում է, բայց ակնհայտ է, որ Մեծ թատրոնի մակարդակին հասնելու համար մենք այս տեմպով մի 300 տարի պետք է զարգանանք»,- կառավարության այսօրվա նիստում ասաց նա։

Փաշինյանն այս հարցը երեկ քննարկել է Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի ընթացքում։

«Պետք չի ամաչել, նեղվել, պետք է ասել՝ խնդրում եմ, եկեք մեզ աջակցեք»,- նշեց նա։