Միակ հարցը, որ Դավիթն ինձ տվեց. «Ես դրպրոցս ավարտելու հնարավորություն ունենալո՞ւ եմ, թե՞ ոչ». Փաստաբան


Միակ հարցը, որ Դավիթն ինձ տվեց. «Ես դրպրոցս ավարտելու հնարավորություն ունենալո՞ւ եմ, թե՞ ոչ». Փաստաբան
Ապրիլ 1 13:39 2026

«Դավիթը մշտապես ունի բուժօգնության կարիք, ձերբակալման վայրում վատացել էր, առաջարկել էին հոսպիտալացնել, հոսպիտալացումից էր հրաժարվել»,-դատարանի դիմաց հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Նա նշեց, որ նախօրեին Դավիթ Մինասյանը չէր հասկանում, թե իր հետ ինչ էր տեղի ունենում, իրեն ուր են տանում։

«Միակ հարցը, որ Դավիթն ինջ տվել է. «Ես դրպրոցս ավարտելու հնարավորություն ունենալո՞ւ եմ, թե՞ ոչ», որի պատասխանը ես չունեմ և այն ակնկալում եմ և՛դատարանից, և՛ քննչական մարմիններից, և՛ ընդհանրապես էս հասարակության որոշ ներկայացուցիչներից, ովքեր էս երեխաների ճակատագրի խեղման գործում մեծ լումա ունեցան»,- հայտարարեց Վարդուհի Էլբակյանը, որի որդին Դավիթ Մինասյանի համադասարանցին է։

Փաստաբանը հավելեց. «Որոշումը կբողոքարկենք, բայց էս դատարանից ինչ ակնկալեցինք, որ մյուս դատարանից ակնկալենք, այսօրվա մեր դատական համակարգը բոլորիս է ծանոթ»։

 Նա տարակուսեց, թե ինչպես են ապահովելու Դավիթի առողջությունը։

«Դավիթի առողջությունը նույնիսկ հիվանդանոցային պայմաններում է դժվար ապահովել, նա ամեն ինչից ալերգիա ունի, սնվում է հատուկ սննդակարգով, ստանում է հատուկ բժշկական օգնություն։ Աստված մի արասցե, չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կարա լինի, մի  վատ նախադեպ արդեն ունեցել ենք։ Աստված  մի արասցե»,- ասաց Էլբակյանը։