Երբվանի՞ց կմեկնարկի ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը


Երբվանի՞ց կմեկնարկի ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը
Ապրիլ 1 13:01 2026

Մեկնարկել է ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը․ կենսաթոշակները և նպաստները կփոխանցվեն այսօր` ապրիլի 1-ին, արդեն իսկ բարձրացված չափերով` բացառապես անկանխիկ եղանակով: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ 

«Միաժամանակ հայտնում ենք, որ մինչև ապրիլի 1-ը հենաշարժողական և այլ խնդիրներ ունեցող քաղաքացիների մեծ մասի դեպքում բանկային քարտերի առաքումներն արդեն իսկ իրականացված են: Այդուհանդերձ կան քաղաքացիներ, որոնց հետ որևէ ձևով հնարավոր չի եղել կապ հաստատել` բանկային քարտը առաքելու համար:

Այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն ստացել իրենց բանկային քարտերը, կարող են զանգահարել 114 զանգերի կենտրոն կամ իրենց տվյալները ուղարկել [email protected] էլ. հասցեին` նշելով հետադարձ կապի միջոցը:

Իրենց բանկային քարտերը դեռևս չստացած կենսաթոշակառուների և նպաստառուների քարտերի առաքումը կիրականացվի առաջիկա օրերի ընթացքում»,- նշում են նախարարությունից։