Իրավապահները խուզարկել են Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից եղբայրների՝ Դավիթ եւ Միքայել Մինասյանների բնակարանը ու ոչինչ չեն գտել։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է նրանց պաշտպաններից Լուսինե Մարտիրոսյանը։
«Քննչական խումբ է ժամանել է, եղբայրների բնակարանում խուզարկություն իրականացվեց դատարանի որոշման հիման վրա։ Բնականաբար, քննությանը հետաքրքրող որևէ առարկա բնակարանում չի հայտնաբերվել՝ ինչ որ նախապես պլանավորած սխեմա, նախագիծ։ Տանը հայտնաբերել են երեխաների գրքերը, գովասանագրերը, շնորհակալագրերը, ուրիշ ոչինչ չի հայտնաբերվել»,– ասաց նա։










