Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում կառուցվող բնակելի շենքի 3-րդ հարկի տանիքից քաղաքացին վայր է ընկել և տեղում մահացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ իրավապահները պարզել են, որ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 26-ամյա Ռավինդար Սինգհն է։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։










