Հույս ունեմ, որ երեխաներին մեղադրանք չի առաջադրվի, դեռևս կասկածյալի կարգավիճակ ունեն․ փաստաբան


Հույս ունեմ, որ երեխաներին մեղադրանք չի առաջադրվի, դեռևս կասկածյալի կարգավիճակ ունեն․ փաստաբան
Մարտ 30 19:26 2026

«Դավիթը ունեցել է առողջական խնդիր։ Միքայելի առողջական վիճակը փոքրինչ ավելի լավ էր, քան Դավիթին։ Դավիթի համար երեկ շտապօգնություն են հրավիրել, անգամ առաջարկ է եղել, որպեսզի հոսպիտալացնեն երեխային, սակայն նա հրաժարվել է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ Դավիթի առողջական վիճակը բավարար չէր։

Նշենք, որ այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում ՆԳՆ-ի դիմաց՝ ի աջակցություն ելեղեցու միջադեպով ձերբակալված դպրոցականների։

Հարցին, թե իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ երեկ տեղի ունեցածը  կազմակերպված սադրանք է եղել,փաստաբանն արձագանքեց․

«Երեխաներն ընդհանրապես որևէ քաղաքական կուսակցության անդամ չեն, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները որևէ կուսակցության անդամ չեմ։ Դա հայտարարում են որպես փաստաբան և հայտարարում են որպես այդ ընտանիքին մոտ մարդ, որովհետև հենց իմ տղաս սովորում է այդ երեխաների հետ։ Արդեն 10 տարի մենք սովորում ենք այդ երեխաների հետ։ Այսինքն՝ երեխեքը մեծացել են աչքիս առաջ։Գևորգ Գևորգիյանի հետ կապված ընդհանրապես բոլորս զարմացանք։ Դեռ ավելին ասեմ, երբ Գևորգ Գևորգիյանին ձերբակալել էին, քննչականում տեսանք նրան,ասեցի՝ երեխեք ջան,  ձեր կասկածանքի որոշման մեջ, որ գրած է Գևորգ Գևորգիյան, ինքն է, ասացին՝ ասին՝ վայ, բարև ձեզ, Գևորգ  ձյաձյա։Շատ զարմացան երեխեքը»։

Մարտիրոսյանն ասաց, որ յուրքաչյուր կիրակի երեխաները գնացել են եկեղեցի և մասնակցել պատարագին։

«Շատ հավատավոր երեխեք են, եթե դուք նկատել եք՝ անգամ կադրերում աղոթագրքերը երեխաների ձեռքում են եղել, առգրավել էին աղոթագիրքը։   Ընդ որում,  ՁՊՎ-ում նրանց հարցրել են,թե  ի՞նչ եք ուզում, ասել են՝ մեր աղոթագրքերը բերեք։Աղոթագիրք ենք այսօր տարել երեխեքին։ Յուրաքանչյուր կիրակի նրանք մասնակցում են պատարագի՝ կա՛մ Սուրբ Աննայում, կա՛մ Զորավոր եկեղեցում»։

Փաստաբանը նաև հայտարարեց, որ տղաներին դեռևս մեղադրանք առաջադրված չէ, և հույս հայտնեց,որ մեղադրանք չի առաջադրվելու։

 «Երեխաներն ընդամենը ունեն կասկածյալի կարգավիճակ։ Թե՞ սադրանք էր, ապա ո՞վ սադրեց այդ ամենը»։