««Ապագա կա»… բայց ոչ գյուղական ամբուլատորիաների համար»,-գրում է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։
««Ապագան» չշրջանցեց նաև Արարատի մարզի գյուղական ամբուլատորիաները։
Արարատի մարզում ևս օպտիմալացնում են գյուղական ամբուլատորիաները։ Եվ ահա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, որը 2024 թվականին իմ նամակին պատասխանել էր, թե իր լիազորություններից դուրս է առողջապահական համակարգի «բարեփոխումներով» զբաղվելը, այժմ կրկին նախագծեր է շրջանառում, որոնցով նախատեսվում է գյուղական ամբուլատորիաների օպտիմալացում։
Հ․ Գ․ Եթե մարզային բժշկական կենտրոնները և գյուղական ամբուլատորիաները «չօպտիմալացնենք»՝ պատերազմ կլինի.․․»։










