Սպանությունից 5 ամիս անց ՀՀ-ում հուղարկավորել են չեչենուհի Այշատ Բայմուրադովային։ Երևանում սպանված 23-ամյա չեչենուհու մարմինը մի քանի ամիս գտնվել էր դիահերձարանում։
Հայաստանի օրենսդրության համաձայն՝ մարմինը հնարավոր էր հանձնել միայն հարազատներին, սակայն նրանք հրաժարվել էին այն ընդունել և չէին արձագանքել հարցումներին։ Հուղարկավորությունն իրականացվել է ՀՀ-ում պետության միջոցների հաշվին՝ օրենքով սահմանված կարգով։
Այշատ Բայմուրադովան հուղարկավորվել է Նուբարաշենի գերեզմանատան առանձին հատվածում, որտեղ տապանաքարեր չկան։
Հիշեցնենք, որ 23-ամյա Բայմուրադովան փախել էր Չեչնիայից և անհետացել Երևանում՝ 2025 թվականի հոկտեմբերի 15-ին։ Մի քանի օր անց հայտնաբերվել էր մահացած։ Նրա սպանության մեջ ՀՀ իրավապահները կասկածում են Իմինովային և Չեչնիայում ծնված Սաիդ-Համզաաթ Բայսարովին։










