Իրավապահները նպատակ ունեն ընտրություններից առաջ թաղային հեղինակությունների աչքը վախեցնել. «Հրապարակ»


Իրավապահները նպատակ ունեն ընտրություններից առաջ թաղային հեղինակությունների աչքը վախեցնել. «Հրապարակ»
Մարտ 27 09:14 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ հայտնել էինք, որ Երեւանի տարբեր հասցեներում իրավապահները խուզարկություններ են իրականացնում: Թիրախում թաղային հեղինակություններն են, որոնք ծանրակշիռ դերակատարում ունեն իրենց թաղերում, հարց լուծողներ են, այսպես կոչված՝ տասովշչիկներ։ Չնայած խուզարկություններն իրականացրել են զենք-զինամթերք փնտրելու քրեական վարույթի շրջանակներում, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ իրական նպատակը «խառոշիների» աչքն ընտրություններից առաջ վախեցնելն է։

Մեզ ասացին, որ նման խուզարկություններ սկսել են արդեն մեկ շաբաթ առաջ․ իրավապահները գնում են հեղինակությունների հետեւից եւ բացատրական աշխատանք տանում, որ եթե ընտրություններին ընդառաջ հանկարծ իրենց դեմ աշխատեն, ապա քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հոդվածով կկալանավորվեն։ Ոմանց էլ բարեկամաբար խորհուրդ են տվել, որ եթե մեզ հետ չեք, լավ կլինի՝ նախընտրական եւ բուն ընտրական փուլում գնաք արտերկիր` «հանգստանալու»։