«Սպուտնիկ Արմենիա»-ի տեղեկություններով` Երևան-Կապան-Երևան ուղղությամբ թռիչքներ իրականացնող L-410 ինքնաթիռը տեխնիկական սպասարկումից հետո վերադարձել է Հայաստան։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից լրատվամիջոցին հայտնել են, որ ինքնաթիռը կկարողանա թռիչքները վերսկսել, երբ ավիաուղղությունը սպասարկող «Նովէյր» ընկերությունը վերականգնի շահագործողի վկայականը։
Լիցենզիայի կասեցման որոշումը կայացվել էր 2025 թվականի հոկտեմբերի 27-ին՝ 6 ամիս ժամկետով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 27-ը, քանի որ միակ ինքնաթիռը տեխնիկական սպասարկման նպատակով ուղարկվել էր Չեխիա։
Հիշեցնենք՝ 2025 թվականի սեպտեմբերին էր հայտնի դարձել, որ Երևան-Կապան չվերթները ժամանակավորապես դադարեցվում են միակ օդանավի տեխնիկական սպասարկման համար։










