«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ «ուրախ ավտոբուսի» վոյաժները, պարզվում է, ազդում են անգամ որոշ ՔՊ-ականների նյարդերի վրա։ Նույնիսկ նրանց, ովքեր այդ ավտոբուսի ուղեւորներ են: Մեզ բողոքեցին, որ իրենք ընդամենը որպես ֆոն, բուտաֆորիա են ծառայում Փաշինյանի համար, նա գրեթե միայնակ է տանում քարոզարշավը, ինքն է որոշում՝ ում իր մոտ կանգնեցնի, նստեցնի, կանչի եւ այլն։ Շատերը հեռվից հետեւում են նրա՝ քաղաքացիների հետ հանդիպումներին, երբեմն անգամ ավտոբուսից չեն իջնում։
Ժամանակին սուպերլիդերությունը մերժող առաջնորդը միապետ է դարձել, որը գնահատում է այն նազիր-վեզիրներին, ովքեր առավել ջանասիրաբար են կատարում ուսապարկի դերը եւ իր հրահանգները:










