«Նորմալ` իրական ժողովրդավարական պետությունում քաղաքական գործչի ներողությունը ենթադրում է ոչ թե գրառումներ ու լայվեր, այլ միայն մեկ բան` հրաժարական ու քաղաքական գործունեության դադարեցում: Դա չկա, ուրեմն ներողությունը չունի քաղաքական արժեք»,-նշում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ արցախցի կնոջից ներողություն խնդրելուն ու դրան նախորդած դեպքին։
Նա ընդգծում է՝ ներողություն պետք է խնդրել ոչ թե մեկ մարդուց, այլ բոլոր հայերից իրենց երազանքն ու նվիրական հայրենիքը` Արցախը հանձնելու ու, որ ավելի վատ է, շարունակաբար այն ուրանալու համար:
«Իսկ ուրացումը նույնիսկ ներողության մեջ է: Դրա վառ ապացույցներից է, որ նույնիսկ «Արցախ» բառը դե-ֆակտո կառավարող խմբավորումը չի օգտագործում արդեն մի քանի տարի է: Իսկ պատահաբար «Արցախ» ասելու համար ներողություն խնդրում, բայց ոչ մեզանից»,-նշում է ԳԵղամյանը։










