Վահագն Խաչատուրյանն ու Միխեիլ Կավելաշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային իրողությունները


Վահագն Խաչատուրյանն ու Միխեիլ Կավելաշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային իրողությունները
Մարտ 23 08:42 2026

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

 

 

Հանրապետության նախագահն իր ցավակցություններն է հայտնել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ։

 

Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնակցին այցելության և կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությանը ներկա գտնվելու համար։

 

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին և տարածաշրջանային իրողություններին։