Դուք ինձ ու իմ պես հազարավոր մարդկանց խաբեցիք, Արցախը վաճառեցիք. Քաղաքացին՝ Փաշինյանին


Դուք ինձ ու իմ պես հազարավոր մարդկանց խաբեցիք, Արցախը վաճառեցիք. Քաղաքացին՝ Փաշինյանին
Մարտ 21 20:56 2026

«2018 թվականին Դուք հայտարարեցիք՝ Արցախը Հայաստանն է, և վերջ։ Խաբեցիք ինձ ու իմ նման հազարավոր մարդկանց, ովքեր դուրս էին եկել Սերժ Սարգսյանին հեռացնելու»,-Չարենցավան այցելած Փաշինյանին  ասաց մի կին։

«Ավարտեցի՞ք»,-կնոջն ընդհատեց Փաշինյանը։

«Ոչ»,-պատասխանեց կինը։

«Բա ինչքա՞ն եք շարունակելու»,-հարցրեց Փաշինյանը։

«Ձեր պատճառով հենց հիմա Ադրբեջանի զինված ուժերը նստած են Սև լճում, Վարդենիսում։ Դրա պատճառը Դուք եք։ Դուք դավաճանել եք հարյուր հազարավոր մարդկանց, որոնք հավատացին Ձեզ։ Դուք վաճառել եք Արցախը»,-ասաց կինը։

Այս ողջ ընթացքում Փաշինյանը քթի տակ «ըհը, ըհը» էր անում։