«Մոտավորապես 7 ամիս ՀԷՑ կառավարիչը և նրա քաղաքական թիմը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարում էին, ժողովուրդ ջան, իրենք վարկերը վերցրել են, դուք վճարել եք դրա տոկոսները»,-վարչական դատարանում ընթացքող նիստում հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի կողմից կեղծ հայտարարություններին։
Նա հիշեցրեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախագահը մոտ երկու ամիս առաջ ասուլիսում լրագրողների համառ հարցերին ի պատասխան ստիպված խոստովանեց, որ վարկերի տոկոսադրույքները չեն հաշվվում էլեկտրաէներգիայի ինքնարժեքի մեջ։
Դիմելով դատավորին՝ նա տեղեկացրեց, որ մինչ օրս որևէ պաշտոնյա, այդ թվում նաև էկոնոմիկայի նախարարը ներողություն չեն խնդրել ակնհայտորեն սուտ տեղեկությունների տարածման համար։ Ընդ որում, Ղազինյանի փոխանցմամբ, կառավարիչը նման հայտարարություն անելու իրավասություն չուներ։
«Մենք ասում ենք ՀԾԿՀ-ին՝ սաստիր քո նշանակած կառավարչին, նա բազմաթիվ զրպարտիչ հայտարարություններ է անում։ Քաղաքական գործընթացի արդյունքում ՀԾԿՀ նախագահը չի նշանակել կառավարչին, ինչի համար էլ չի սաստում նրան»,-ասաց Ղազինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










