Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել է


Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել է
Մարտ 21 12:58 2026

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված, հոսպիտալացված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արաբկիր ԲԿ–ից։

Ավելի վաղ, NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերից անց  «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1 տարեկան երկու ամսական տղա երեխա, որին ըստ նախնական տեղեկությունների, ծեծի է ենթարկել խորթ մայրը։